Դ. Բաբայան. «Ֆրանսիայի ԱԳՆ-ի արձագանքն Ադրբեջանի համար «ցավազրկող» նշանակություն ունի»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտգործնախարարության արձագանքն Ադրբեջանի բողոքի նոտային' ֆրանսիական բարձրաստիճան պատվիրակության' Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու կապակցությամբ, «ցավազրկող» նշանակություն ունի Ադրբեջանի համար, որը, սակայն, որեւէ կապ իրականության հետ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն այսօր հայտարարել էր, որ

«Ֆրանսիան, ինչպես միջազգային հանրության այլ ներկայացուցիչները, այդ թվում' նաեւ Հայաստանը, չեն ճանաչում ԼՂ-ի անկախությունը»: Հայտարարության մեջ միաժամանակ ընդգծվել էր, որ Լեռնային Ղարաբաղի միջազգային պաշտոնական կարգավիճակը կարող է որոշվել միայն բոլոր շահագրգիռ կողմերի համար ընդունելի ձեւով' խաղաղ ու արդար ճանապարհով:

«Այս արձանագանքը բնական ենք համարում, քանի որ Արցախը դեռեւս միջազգայնորեն ճանաչված չէ: Ադրբեջանի բարձրացրած հիստերիկ աղմուկն իրենց խնդիրն է, դրանով Ադրբեջանն իր երեսն է ցույց տալիս: Չեմ կարծում, որ եվրոպացիները համապատասխան գնահատական գոնե իրենք իրենց համար չեն տալիս այդպիսի հիստերիկ պահվածքին»,- ասաց Դ. Բաբայանը:

Ըստ նրա' ֆրանսիական պատվիրակության նման բարձրաստիճան միջազգային պատվիրակությունների այցերը ԼՂՀ գնալով ավելանում են: «Բարձրանում է նաեւ հանդիպումների մակարդակը որակական առումով: Ֆրանսիայի պատվիրակության կազմում էին, ինչպես այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, տարբեր քաղաքների քաղաքապետեր եւ այլն: Գործնական եւ անձնական կապերի լայն շրջանակ է ստեղծվում նման այցելությունների ընթացքում: Շատ կարեւոր է, որպեսզի մենք միջազգային շրջանակներում համագործակցությունը խորացնենք, ինչը եւ իրականացվում է»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի խորհրդարանականների մի խումբ օգոստոսի 20-25-ն այցով գտնվում են Լեռնային Ղարաբաղում: Այցի ընթացքում, ինչպես տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ժողովրդական շարժման միության անդամներ Գի Տեսիեին, Ժակ Ռեմիլեին, Ժորժ Կոլոմբիեին եւ Վալերի Բուայեին ընդունել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով կարեւորել էր Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման մեջ' բարձր գնահատելով նրա գործունեությունը' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի: Ֆրանսիացի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ, այնուհետեւ այցելել են Խաչեն եւ Վանք գյուղեր, ինչպես նաեւ Գանձասար վանական համալիր:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում