Փաստ մեկնաբանությամբ

Ըստ ՀՀ գյուղնախարարի` Հայաստանում շաքարավազի գնի բարձրացումը սպասելի էր

1 րոպեի ընթերցում

Ըստ ՀՀ գյուղնախարարի` Հայաստանում շաքարավազի գնի բարձրացումը սպասելի էր

ԳՅՈւՄՐԻ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Շիրակի մարզի Այգաբաց համայնք այցելած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ վերջին երկու-երեք օրերի ընթացքում արձանագրված կաթնամթերքի եւ շաքարավազի գների բարձրացմանը:

«Կաթնամթերքի շուկայում գնային շեղումները կապված են որակի բարելավման եւ յուղայնության ավելացման հետ: Մենք դա ուսումնասիրել ենք: Այն, ինչ եղավ այս մի քանի օրերի ընթացքում, յուղայնության բարձրացման հաշվին էր: Շաքարավազի հարցում այդ թանկացումը վաղուց պետք է լիներ, որովհետեւ միջազգային շուկայում գները շատ բարձրացել են: Մեր հարեւան Վրաստանում դեռ գարնանը շաքարավազն արդեն 450-500 դրամ էր, իսկ մեզ մոտ այդ բարձրացումը չեղավ, որովհետեւ կային կուտակված պաշարներ: Հիմա այդ պաշարներն արդեն ավարտվել են, եւ նոր ներկրված քանակ է մտել հանրապետություն. պետք է որոշակի բարձրացում լիներ: Իհարկե, դա կկարգավորվի, եւ առաջիկա մի շաբաթվա ընթացքում երեւի գներն ինչ-որ մակարդակի վրա կկանգնեն. ինչ խոսք, որոշ բարձրացում կնկատվի»,-նշեց Ս. Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում