Փաստ մեկնաբանությամբ

Դատախազ Ա.Գրիգորյանի ինքնասպանության պատճառը դեռեւս պարզված չէ

2 րոպեի ընթերցում

Դատախազ Ա.Գրիգորյանի ինքնասպանության պատճառը դեռեւս պարզված չէ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանի ինքնասպանության պատճառը դեռեւս պարզված չէ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համա­պա­տաս­խան քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ' Արամ Գրիգորյանի ինքնասպանության պատճառը պարզելու ուղղությամբ: Դատաբժշկական փորձաքննության ընթացքում Արամ Գրիգորյանի գլխում հայտնա­բեր­վել է 9 մմ տրամաչափի փամփուշտի մեկ գնդակ:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Աշոտի Գրիգորյանը 2011 թ-ի օգոստոսի 16-ին' ժամը 11:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի կենտրո­նա­կան գերեզմանատանը հուղարկավորված մոր' Մանիկ Պետրոսյանի գերեզմանոցի տարած­քում իրեն ամրակցված «Մակարով» տեսակի «ՊՈւ 7309» համարի ծառայողական ատրճա­նա­կից քունքային աջ հատվածում կատարած կրակոցով ինքնասպան է եղել:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է 7 փամփուշտներով լիցքա­վոր­ված «Մակարով» տեսակի ատրճանակ եւ 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ:

Դեպքի վայրում կայանված Արամ Գրիգորյանի անձնական օգտագործման «Վոլկսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ նստատեղի վրա հայտնա­բեր­վել է վերջինիս կողմից 16.08.2011թ. ամսաթվով գրված գրություն' «Իմ որոշումը վերջ­նա­կան է, խնդրում եմ ինձ ներել եւ ոչ ոքի չմեղադրել: Իմ մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ» բովանդակությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:

Քրեական գործով նշանակվել էին դատաբժշկական, դատաձգաբանական, դատա­մատ­նա­դրոշմային եւ մի շարք այլ փորձաքննություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում