Փաստ մեկնաբանությամբ

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպիչները կաշխատեն մասնակիցներին ավելորդ սթրեսների չենթարկել

2 րոպեի ընթերցում

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպիչները կաշխատեն մասնակիցներին ավելորդ սթրեսների չենթարկել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի մրցույթին հայ երեխաներից մասնակցության հայտերի ընդունման ժամկետը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, հայտերը դեռեւս ճշգրտման փուլում են:

Սեպտեմբերի 17-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան ընտրափուլը: Գ. Գասպարյանը նշեց, որ մրցույթի ընտրական փուլում առավելագույնը 15 երեխաների են ընտրելու: Այս տարի երգի մրցույթում երեխաների ընտրությունն անցկացվելու է մեկ փուլով: Այս փոփոխությունը, Գ. Գասպարյանի խոսքով, նպատակ ունի երեխաներին հնարավորինս զերծ պահել ավելորդ սթրեսներից, ինչպես նաեւ ապահովել վառ եւ գունագեղ շոու: Հայաստանյան եվրատեսիլյան շոուն լինելու է առանձնահատուկ վառ' հաշվի առնելով նրա վրա բեւեռված ուշադրությունը, եւ օրինակ է ծառայելու շատերի համար:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի անցկացվելու Հայաստանում: Մրցույթի տարբերանշան են ընտրված սարերը, նշանաբանն է' «Հասի'ր բարձունքին»: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի երեքին: Կազմակերպիչները խոստանում են' այդ օրն ականատես կլինենք թե' եվրոպական շոուի, թե' հայկական մշակույթի ցուցադրության: Նրանց հավաստիացմամբ' տոմսերի արժեքը մատչելի կլինի եւ հասանելի' բոլորին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում