Փաստ մեկնաբանությամբ

Հ. Սահակյան. «Եթե որեւէ մեկը խախտում է հասարակական կարգը, ապա նրան պետք է պատասխանատվության ենթարկել»

2 րոպեի ընթերցում

Հ. Սահակյան. «Եթե որեւէ մեկը խախտում է հասարակական կարգը, ապա նրան պետք է պատասխանատվության ենթարկել»

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե որեւէ երիտասարդ, անկախ նրա կուսակցական պատկանելությունից կամ քաղաքական հայացքներից, խախտում է հասարակական կարգը, ապա անհրաժեշտ է նրան կարգի հրավիրել եւ համապատասխան պատասխանատվության ենթարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը' ձեռնպահ մնալով ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների արարքի հետ կապված միջադեպին համապատասխան գնահատականներ տալուց:

«Եթե երկխոսում են մթնոլորտում եղած լարվածությունը նվազեցնելու համար, ապա ի՞նչ իմաստ ուներ նման ձեւով լարվածություն առաջացնելը»,- ասաց ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը' կարծիք հայտնելով, որ լարվածությունը փորձում են պահել նրա համար, որ երկխոսության գործընթացից որեւէ կողմի դուրս գալն արդարացված լինի:

Անդրադառնալով երկխոսության ներկա փուլին' Հ. Սահակյանը նշեց, որ ամբողջ աշխարհում ընթանում են գործընթացներ, եւ երեւույթներն ավելի արագ են զարգանում: Հայաստանը եւս զերծ չի մնում այս գործընթացից: «Մեր քաղաքական դաշտում շատ քիչ ուժեր են կոնկրետ գործով զբաղված: Իշխանությունը, ի տարբերություն այլ ուժերի, գործ է անում»,-ասաց ՀՀԿ անդամը' նկատելով' եթե կան խնդիրներ, ապա իրենք պատրաստ են երկխոսության սեղանի շուրջ քննարկել դրանք:

Բանախոսները նշեցին, որ քաղաքական դաշտում բուռն աշխատանքային աշուն է սպասվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում