Փաստ մեկնաբանությամբ

Ազգագրական գիտական հետազոտություններ` Արեւմտյան Հայաստանում

4 րոպեի ընթերցում

Ազգագրական գիտական հետազոտություններ` Արեւմտյան Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը «Երկիր» միությունը «Վան» նախագծի շրջանակներում այցելել եւ ուսումնասիրել է Համշենի, Դերսիմի եւ Արեւմտյան Հայաստանի մի շարք բնակավայրեր: Արշավախմբի անդամներն էին ««Վան» նախագիծ» խումբը, ինչպես նաեւ առանձին հետազոտական խումբ' ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ արեւելագետ Անուշ Հովհաննիսյանի մասնակցությամբ: Արշավախումբը դաշտային ազգագրական հետազոտություններ է կատարել դերսիմցիների շրջանում' հավաքելով ազգագրական բնույթի հարուստ նյութ:

«Այս տարածաշրջանում ապրող ժողովուրդները շատ բան են միմյանցից սովորել: Երբ զուռնա-դհոլ նվագեցինք այնտեղի հավաքներից մեկի ժամանակ, ներկաներից մի քանիսն այս գործիքների շնորհիվ խոստովանեցին իրենց հայ լինելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ««Վան» նախագիծ» խմբի գեղարվեստական ղեկավար Նորայր Քարտաշյանը:

««Վան» նախագիծ»-ը գիտարշավի ընթացքում մասնակցել է նաեւ Արգուվանի երաժշտական փառատոնին, ինչպես նաեւ Մնձուրի բնության եւ մշակույթի փառատոնի շրջանակում ելույթ է ունեցել Դերսիմի Օվաջըկ եւ Խոզաթ քաղաքներում կայացած համերգներին: «Այնտեղ նաեւ մի քանի երաժիշտ- վարպետների հետ հանդիպեցինք, ծանոթացանք նվագարաններին, ինչը նույնպես կարեւոր էր մշակութային տեսանկյունից»,- ավելացրեց գեղարվեստական ղեկավարը:

Արշավախմբի կողմից կատարված դաշտային հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվել են տեղական բնակչության ավանդական նվագարանները, տեսագրվել են ավանդական երգերն ու պարերը, գրի են առնվել վիպական բանարվեստի տեսակների' առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների, գուշակության, անեծքների եւ օրհնանքների, աղոթքների մի շարք նմուշներ, ինչպես նաեւ էթնիկ ոչ նյութական մշակութային ժառանգություն:

«Դժվար է ասել, որ մենք սերտ համագործակցել ենք այնտեղի թուրք ղեկավարության հետ, սակայն նախադեպեր եղել են»,- նշեց արշավախմբի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը' հավելելով, որ իրենց կատարած ուսումնասիրությունն անպայման կհրատարակվի, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին մանրամասներին ծանոթանալու:»Հավանաբար գրքույկը կտպագրվի մյուս տարի, որը կներառի ամբողջ հետազոտությունը, սակայն մոտ ապագայում մենք կհրատարակենք նախնական տարբերակը»,- ավելացրեց ազգագրագետը:

Իր հերթին արշավախմբի մասնակից Ռոբերտ Թոթոյանը նշեց, որ նախագիծը շարունակական է լինելու, եւ այժմ էլ կան նախագծեր, որոնք ընթացքի մեջ են:

«Մենք արդեն հրավեր ունենք Ստամբուլից' «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, ինչպես նաեւ սեպտեմբերին կմեկնենք Դիարբեքիր' այնտեղի քաղաքապետարանի հրավերով»- մանրամասնեց Ռոբերտ Թոթոյանը:

Նշենք նաեւ, որ կատարված ծրագիրն օգնում է Հայկական բարձրավանդակի եւ Սեւծովյան ավազանի տարածքում ապրող ծագումով հայ բնակչությանը պահպանել իրենց ինքնությունը, հաստատել միջմշակությաին կապեր, ինչպես նաեւ հայկական ավանդական ժառանգության ներկայացմանն ու պրոպագանդմանն ուղղված միջոցառումներ իրականացնել:

Գիտարշավն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի իշխանությունների եւ «Ֆրեկո» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաեւ թուրքական «Անադոլո կուլտուր» հիմնադրամի կազմակերպչական օժանդակությամբ:

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Հայաստան

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Ընդերքօգտագործման օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասից 25.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է

Իրավունք

Ընդերքօգտագործման օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասից 25.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է ամառային կրթամշակութային ծրագիր

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է ամառային կրթամշակութային ծրագիր

«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է

Իրավունք

«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

Քաղաքականություն

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

Շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր գյուղացիական տնտեսությունների համար

Հայաստան

Շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր գյուղացիական տնտեսությունների համար

Վրաստանից փորձել են Հայաստան ներմուծել 5կգ-ից ավելի  քաշով «մեթամֆետամին». ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Իրավունք

Վրաստանից փորձել են Հայաստան ներմուծել 5կգ-ից ավելի քաշով «մեթամֆետամին». ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Իրավունք

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստան

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում