Փաստ մեկնաբանությամբ

Բացահայտումներին զուգահեռ արձանագրվել է նաեւ հանցագործությունների թվի աճ

1 րոպեի ընթերցում

Բացահայտումներին զուգահեռ արձանագրվել է նաեւ հանցագործությունների թվի աճ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանության' գրեթե բոլոր ուղղություններով ունեցած հաջողությունները պահպանվել են նաեւ 2011թ. առաջին 6 ամիսներին: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, 2011թ. առաջին կիսամյակում բոլոր ուղղություններով արձանագրվել է հանցագործությունների բացահայտման աճ:

Բացահայտումներին զուգահեռ հանցագործությունների թվի աճ նույնպես արձանագրվել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա առաջին 6 ամիսներին 573 դեպքով ավելացել է հանցագործությունների թիվը:

«Սա որեւիցե մեկին թող չմտահոգի. բնականոն երեւույթ է: Կան օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, մենք դրան ըմբռնումով ենք մոտենում: Կարեւորը պայքարն է հանցավորության դեմ»,- ասաց Ա. Սարգսյանը: Նրա խոսքով' լավագույն ցուցանիշը հանցավորության դեմ պայքարում է' հանցագործությունների բացահայտումը:

«Կարող եմ վստահաբար հայտարարել, որ Հայաստանի տարածքում անհրաժեշտ պայքար է մղվում հանցավորության դեմ, ունենք լուրջ հաջողություններ եւ օպերատիվ իրադրությունը վերահսկվում է: Ես ինձ թույլ եմ տալիս այդպես հայտարարել, որովհետեւ համակարգը կայացած է»,- նշեց Ա. Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում