ԱՄՆ-ի հայ համայնքը կողմ կլինի Ջ. Հեֆֆերնի թեկնածությանը, եթե նրա պատասխաններում «տհաճ անակնկալներ չլինեն»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Հայաստանում ԱՄՆ-ի նոր արտակարգ եւ լիազոր դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնի' սենատորների գրավոր հարցադրումների պատասխաններում «տհաճ անակնկալներ չլինեն», ԱՄՆ-ի հայկական սփյուռքը կողմ կարտահայտվի նրա թեկնածությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիան կրւրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Ամենայն հավանականությամբ, դեսպանի պատասխանները Սենատը կքննարկի սեպտեմբերին' ամառային արձակուրդից հետո:

«Մենք գիտենք, որ դեսպանն ինքը չի կարող որոշել Հայոց ցեղասպանության հարցի հանդեպ ԱՄՆ-ի պետական քաղաքականությունը, քանի որ դա նախագահի որոշելու հարցն է, ուստի հասկանում ենք' ինչու նա «ցեղասպանություն» տերմինը չի օգտագործում: Սակայն, եթե նրա գրավոր պատասխաններում հավելյալ հայտարարություններ լինեն, որոնք կասկածի տակ կդնեն Հայոց ցեղասպանության իրողությունը, մենք դեմ կարտահայտվենք, եւ լրացուցիչ խոչընդոտներ կառաջանան նրա թեկնածության հաստատման գործում»,- ասաց Հ. Սասունյանը:

Ըստ նրա' Հեֆֆերնը թուրքական լոբբիստական կառույցների հետ չի աշխատել, սակայն տարիներ առաջ եղել է մի կոնգրեսմենի օգնական, ով հանդես է եկել հակահայ գործունեությամբ: «Այս փաստը չպետք է անդրադառնա Հեֆֆերնի կեցվածքի վրա: Վերջինս այս տարիների ընթացքում հայկական հարցերի վերաբերյալ որեւէ բացասական դիրք չի չբռնել»,- ընդգծեց Հ. Սասունյանը:

Նա հիշեցրեց, որ մեր երկրում ԱՄՆ-ի արդեն նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը եւս չէր արտաբերել «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: «Մենք չենք սպասում, որ ԱՄՆ-ի նոր դեսպանն իր պետական քաղաքականությանը հակառակ բառեր արտահայտի, այլ պարզապես սպասում ենք, որ չժխտի Ցեղասպանության փաստը»,- նշեց Հ. Սասունյանը:

Նրա խոսքով' ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կառույցների գործունեությունը դեսպանների հաստատման ժամանակ ուղղված է ոչ թե նրան, որ դեսպանի թեկնածուն հակասի իր ղեկավարությանը եւ «ցեղասպանություն» բառն արտասանի, այլ որպեսզի նրանց միջոցով պատգամ ուղարկվի ԱՄՆ-ի ղեկավարությանն այն մասին, որ եթե շարունակեն Հայոց ցեղասպանության' ԱՄՆ-ի կողմից ճանաչմանը դեմ արտահայտվել, նրանք խնդիրներ կունենան հայկական սփյուռքի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սենատում կայացած լսումների ժամանակ Հեֆֆերնը համոզմունք էր արտահայտել, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում, կկարողանա իր լուման ներդնել հայ-թուրքական' փակուղի մտած շփումները վերականգնելու գործում' նաեւ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության հետ սերտ համագործակցելու եղանակով: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ' դեսպանի թեկնածուն նշել էր այս գործընթացում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացի կարեւորությունը:

Անդրադառնալով 1915 թվականի իրադարձություներին' Հեֆֆերնն ասել էր, որ դրանց արդյունքում Օսմանյան կայսրության օրոք կոտորվել է մոտ մեկուկես միլիոն հայ եւ հայտարարել, որ մանրազնին աշխատանք ու ջանք է պահանջվելու պատմական փաստերն ընդունելու ճանապարհին:

«Այդ իրադարձությունների բնութագրումը քաղաքական որոշման հարց է, որն ընդունվում է ԱՄՆ-ի նախագահի կողմից, եւ որ այն արտահայտվում է ամեն տարի ապրիլքսանչորսյան ուղերձի ժամանակ»,- ասել էր Հեֆֆերնը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում