Հ.Մելիք-Շահնազարյան. «Միջազգային հանրությունը փորձում է Ադրբեջանին բերել բանակցային դաշտ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից Իլհամ Ալիեւին Սոչի հրավիրելը նշանակում է, որ բանակցային գործընթացում խնդիրներ հարուցող կողմն Ադրբեջանն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը' անդրադառնալով երեկ Սոչիում կայացած ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: «Այսօր միջազգային հանրությունը' ի դեմս Ռուսաստանի, փորձում է Ադրբեջանին բերել բանակցային դաշտ»,- շեշտեց Հ.Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի կարծիքով' Սոչիի հանդիպման արդյունքների վերաբերյալ գնահատականներ տալը դեռ վաղ է, եւ դրանք կարելի կլինի ամփոփել միայն ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովից հետո, որը կկայանա առաջիկայում Աստանայում: Ըստ նրա, եթե գագաթաժողովի շրջանակներում ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումից հետո խոսք գնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր եռակողմ հանդիպումներ հրավիրելու մասին, ապա այդ դեպքում կարելի կլինի ասել, որ Սոչիում Դ.Մեդվեդեւին եւ Ի.Ալիեւին հաջողվել է համաձայնության գալ:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ ՌԴ նախագահն Ի.Ալիեւին հրավիրել էր Սոչի, քանի որ հենց Ադրբեջանը ձախողեց կազանյան հանդիպումը: Նրա խոսքով' կազանյան հանդիպումը ցույց տվեց, որ Ադրբեջանն ունի չհստակեցված խնդիրներ եւ դիրքորոշումներ: «ՌԴ նախագահը հոգնել է կազմակերպել հանդիպումներ, երբ չկա վստահություն առ այն, որ այդ հանդիպումների ժամանակ կարձանագրվի որեւէ տեղաշարժ»,- հավելեց Ա.Հովհաննիսյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում