Փաստ մեկնաբանությամբ

Ս. Շաքարյանց. «ՀՀ նախագահի ելույթի թուրքական արձագանքն էմոցիաների դրսեւորում էր»

2 րոպեի ընթերցում

Ս. Շաքարյանց. «ՀՀ նախագահի ելույթի թուրքական արձագանքն էմոցիաների դրսեւորում էր»

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի ծաղկաձորյան ելույթի թուրքական արձագանքն էմոցիաների դրսեւորում էր եւ ներքին օգտագործման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը' մեկնաբանելով այն իրողությունը, որ «Հուրիեթ»-ն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' Ծաղկաձորում հայագիտական օլիմպիադայի մասնակիցների հարցերի պատասխանը խեղաթյուրված ներկայացնելու դիտողությունը: «Քաղաքական դաշտում էմոցիաներով չեն խոսում. սա նույն էր, ինչ Հունաստանը կամ Կիպրոսը նշեր, թե թուրքերը պետք է իրենցից ներողություն խնդրեն»,- ընդգծեց քաղաքագետը' հավելելով, որ Թուրքիան շարունակում է մնալ ինչ-որ տարօրինակ իրավիճակում. ձերբակալված գեներալներից մեկը նշանակվում է ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչ, Գլխավոր շտաբում փոփոխություններ են կատարվում: Ըստ նրա' հավանաբար, այն իրականության ստվերի ներքո, որ բավական ակտիվ են այն քննարկումները, որ ԱՄՆ-ն եւս ջանքեր է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսելու առումով, Թուրքիային' որպես վատ աշակերտի, ստիպել են հանել այդ խոսքերը, որպեսզի այդ կամուրջը մնա: «Այդ պատճառով ակնհայտ է, որ դա եղել է ներքին օգտագործման համար. վերջիվերջո թուրք ազգայնականներն անընդհատ մեղադրում են երկրի իշխանությանը, որ նրանք քեմալական գաղափարներից նահանջ են ապրում: Իսկ Թուրքիայի նման պահվածքը, պարզապես, հակահայկական տրամադրվածության արդարացում էր»,- ընդգծեց Ս. Շաքարյանցը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում