Ն. Սարգսյան. «Ոչ թե պատահարներն են ավելացել, այլ դրանց գրանցումը Ոստիկանությունում»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թ-ի օգոստոսի 8-ի դրությամբ' Հայաստանի Հանրապետությունում պետական հաշվառման է վերցվել 1 206 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետեւանքով զոհվել է 156 եւ մարմնական վնասվածքներ ստացել 1 794 մարդ: Այս ամսին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը' նշելով, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ի դրությամբ' պատահաների թիվն աճել է 166-ով, զոհերի թիվը' 8-ով եւ վիրավորներինը' 388-ով: «Չոր թվերից թվում է' ՀՀ-ում պատահարների եւ տուժածների քանակի աճ կա, սակայն այստեղ մտահոգիչ որեւէ բան չկա, ՀՀ-ում վթարային վիճակը կայուն է' նախորդ երկու տարիների նման»,-վստահեցրեց գնդապետը' մեկնաբանելով, որ ներկայացրած ցուցանիշների աճը պայմանավորված է ԱՊՊԱ-ի ներդրումով: «Եթե նախկինում թեթեւ դեպքերի ժամանակ քաղաքացիները խուսափում էին ոստիկանության տեսադաշտում երեւալուց եւ բանավոր շատ արագ համաձայնության գալիս, ապա այժմ ամենաթեթեւ քերծվածքների դեպքում էլ բոլորը պաշտպանում են իրենց իրավունքը' դիմելով ՃՈ, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, եւ ամենամեղմ ու փոքր պատահարներն էլ արձանագրվում են»,-բացատրեց նա:

Բանախոսը մի նկատառում եւս ներկայացրեց'բացատրելու գրանցված ցուցանիշների փոքր աճը. «Այս տարվա յոթ ամիսների ընթացքում ՀՀ է ներմուծվել 15 հազար 428 տրանսպորտային միջոց. սա գրեթե երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»: Նա հիշեցրեց, որ 2010 թ-ի առաջին յոթ ամիսներին ներմուծվել էր ընդամենը 9 հազար տրանսպորտային միջոց: «Այս տարի երթեւեկությունը զգալիորեն ծանրաբեռնվել է»,-ասաց Ն. Սարգսյանը:

Ընդհանուր պատկերը ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը նորմալ գնահատեց: «ՃՈ-ն իր առջեւ խնդիր է դրել ավելի արդյունավետ աշխատել' նվազեցնելով պատահարներն ու դրանց հետեւանքով զոհերի քանակը, եւ կարծես, հաջողվում է»,-նկատեց նա:

Այս օրինաչափության շարունակականության դեպքում մինչեւ տարեվերջ բանախոսը կանխանշեց, որ զոհերի թիվը կհասնի 250-ի, որը շատ ավելի փոքր ցուցանիշ է' նախորդ տարիների համեմատ: Ասածն ապացուցելու համար նա ներկայացրեց 2004 թ-ի նույն ժամանակահատվածի արդյունքները, ըստ որոնց' նույնքան 250 զոհերը գրանցվել էին 1164 պատահարի դեպքում: «Այսինքն' երկու անգամ ավել պատահարների դեպքում այս տարի զոհերի նույն քանակն ենք արձանագրում»,-նկատեց Ն. Սարգսյանը' հավելելով. «Լավ կլիներ ընդհանրապես զոհեր չաձանագրեինք, սակայն դա իհարկե անհնար է»: Նրա տեղեկացմամբ' հանրապետությունում ավելի քան 400 հազար տրանսպորտային միջոց է երթեւեկում:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ