Արեւահարումը վտանգավոր է որոշ դեղամիջոցների ընդունման դեպքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոյություն ունի արեւային ճիշտ լոգանք ընդունելու մշակույթ. դա օրվա որոշ ժամերի որոշակի ճառագայթների ընդունումն է, որն օգտակար է օրգանիզմին, կարգավորում է նյութափոխանակությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բժիշկ-մաշկավեներաբան Մուրադ Բեզիրգանյանը, արեւային ճիշտ լոգանքի կանոնները չպահպանելու դեպքում ի հայտ են գալիս արեւահարման առաջին ախտանիշները. դրանք արտահայտվում են դիմադրողականության անկմամբ, ընդհանուր թուլությամբ, գլխացավերով: Այդ ախտանիշները, սակայն, մաշկաբանի խոսքով, չափազանց ուշ են նկատվում:

Մ. Բեզիրգանյանը խորհուրդ է տալիս. առաջին անգամ արեւային լոգանք ընդունելիս պետք է արեւի տակ մնալ 5-10 րոպե, այս ժամանակն ամեն օր կարելի է ավելացնել 5-ական րոպեով' այդ ժամանակահատվածը հասցնելով առավելագույնը 30 րոպեի: Երեխաների համար նախընտրելի է 15-20 րոպե արեւահարումը, սակայն կախված արեւի ուժգնությունից' կարելի է փոքր-ինչ երկար արեւահարվել:

Արեւային լոգանքի համար նախատեսված հատուկ ժամեր կան, երբ այն վտանգավոր չէ. առավոտյան' մինչեւ ժամը 10-11-ը, եւ երեկոյան' ժամը 18-19-ից հետո: Մաշկաբանն առանձնացրեց մարդկանց մի խումբ, որոնց համար արեւի տակ գտնվելը վտանգավոր է. նրանք արեւի հանդեպ գերզգայուն մաշկ ունեցողներն են: Այդ «խոցելի» խմբում են ֆոտոդերմատիտներ, մաշկի տարատեսակ բորբոքումներ, պսորիազ հիվանդություն, սեւ բծեր ունեցող մարդիկ: Վերջիններս, սակայն, մեծամասնություն չեն կազմում: Բժիշկը նկատեց նաեւ, որ դեղորայքի տեսակներ կան, որոնց ընդունումից հետո պետք է խուսափել արեւից: Անտիբիոտիկներ, որոշ ցավազրկող միջոցներ ընդունելու դեպքում չի կարելի արեւի տակ լինել:

Հայերեն

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը