Փաստ մեկնաբանությամբ

Չի բացառվում, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարն ընդգրկվի ԱՄՆ մուտք գործելու համար անցանկալի անձանց ցանկում

2 րոպեի ընթերցում

Չի բացառվում, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարն ընդգրկվի ԱՄՆ մուտք գործելու համար անցանկալի անձանց ցանկում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չի բացառվում, որ Թուրքիայի նորընտիր ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար Նեջետ Օզելն ընդգրկվի ԱՄՆ մուտք գործելու համար անցանկալի անձանց ցանկում' մարդու իրավունքների ոտնահարման, ցեղասպանությունների եւ ռազմական հանցանքների իրականացման մեղադրանքով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա հիշեցրեց, որ տեղեկություններ կան այն մասին, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարը 1999 թվականին քրդական բանվորական կուսակցության դեմ քիմիական զենք է օգտագործել: «Եթե դա ընդունվի, ապա հնարավոր է, որ նրա մուտքը արգելվի»,-ասաց Ա. Շաքարյանը:

Նշենք, որ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է այն մասին, որ ԱՄՆ մուտք գործելու արգելքը վերաբերում է բոլոր այն անձանց, որոնք ծրագրել են, հրամայել կամ օգնել են բռության զանգվածային գործողություններ իրականացնողներին քաղաքացիական բնակչության նկատմամբ:

Ա. Շաքարյանը նշեց, որ այս կարգադրությունը կարող է ազդակ լինել ռազմատենչ հայտարարություններով հանդես եկող երկրների համար:

«Դրանից բացի, եթե հայկական կողմը կարողանա ապացուցել 1990-ական թվականներին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական եւ պատերազմական հանցագործությունները, ապա այս կարգադրությունը կարող է վերագրվել նաեւ նրանց»,- ասաց Ա. Շաքարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում