Երեխային կրծքով կերակրելը նվազեցնում է ալերգիայի հավանականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխային մինչեւ վեց ամսական դառնալը բացառապես կրծքով կերակրելը նպաստում է ալերգիայով հիվանդանալու հավանակության նվազեցմանը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արաբկիրի բժշկական համալիրի երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը: Նրա խոսքով' ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալերգիայով հիվանդների թիվն ավելանում է: Աշխարհում այսօր յուրաքանչյուր երեք երեխայից մեկը տառապում է ալերգիայով: Այս տեմպերի պահպանման դեպքում 2015 թ.ալերգիայով կտառապի յուրաքանչյուր երկու երեխայից մեկը: Ա. Բաղդասարյանի խոսքով' միանշանակ մեթոդներ չկան, որոնց կիրառման դեպքում երեխային հնարավոր է հեռու պահել ալերգիայից, սակայն կրծքով կերակրելու դեպքում հիվանդանալու հավանականությունը զգալիորեն նվազում է:

Ա. Բաղդասարյանը նշեց, որ վաղ մանկական հասակին բնորոշ է դիաթեզը: «Դա արտահայտվում է դեմքի չոր մաշկով, այտերի կարմրությամբ: Նման երեխաների նկատմամբ հատկապես անհրաժեշտ է ուշադիր լինել' լողացնել հատուկ միջոցներով, պահպանել ճիշտ սննդակարգ»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Ըստ նրա' ամենից հաճախ ալերգիա հարուցում են մարգագետնային խոտերի ծաղկափոշիները: Եթե մեկ անգամ դիտարկվել է ալերգիա ծաղկափոշիներից, ապա պետք է դիմել բժշկի եւ ծաղկման սեզոնը սկսվելուց առաջ ընդունել համապատասխան դեղեր կամ պատվաստումներ: Նա կոչ արեց ալերգիկ ախտանիշներ նկատելիս անպայման դիմել բժշկի' ճշտելու համար, թե ինչպես է պետք իրակականացնել բուժումը:

«Կա հիպոթեզ, որ եթե վաղ տարիքից երեխան շփվում է միկրոբների հետ, նրա օրգանիզմը զարգանում է ճիշտ ուղղությամբ, սակայն դա էլ վերջնական չէ: Այնպես որ, միանշանակ լուծում չկա»,- նկատեց Ա. Բաղդասարյանը:

Ամռան շոգ եղանակով պայմանավորված' Ա. Բաղդասարյանը խորհուրդ տվեց երեխայի խնամքը ճիշտ կազմակերպել, օրվա մեջ մի քանի անգամ լողացնել, քսուքներ օգտագործել եւ այլն:

Հայերեն

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը