Ըստ Ռ. Հարությունյանի` «ԱրմԹեք կոնգրես 2011»-ը մեծ հետաքրքրություն կհաղորդի ՀՀ անկախության 20-ամյակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված մասշտաբային համաժողովն այս տարի մեծ հետաքրքրություն կհաղորդի Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը նշանավորող միջոցառումներին: Այս համոզմամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում հանդես եկավ Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը' ակնարկելով «ԱրմԹեք 2011» երկօրյա կոնգրեսը, որ Երեւանում մեկնարկելու է հոկտեմբերի 10-ին:

Համաժողովը, որ նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը' խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդմանն ու աճին, իր պատմության մեջ չորրորդ անգամ է իրականանալու աշխարհում եւ երկրորդ անգամ' ՀՀ-ում:

Աշնանն այս առթիվ Հայաստան կժամանեն տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարարներ, ինչպես նաեւ հեղինակավոր համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների եւ ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ' ԱՄՆ-ից, Եվրոպայի տարբեր երկրներից, Ռուսաստանից, Թայվանից, Հոլանդիայից, Հնդկաստանից, ԱՊՀ երկրներից: Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաեւ կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների

հանդեպ:

«Կարծում եմ' ավելորդ կլինի նշել այս միջոցառման կարեւորությունը մեր ՏՏ ոլորտի էլ ավելի զարգացման համար, եւ այն հանգամանքի առավելությունը, որ համաժողովն անցկացվում է մեր սեփական երկրում»,- սպասվող իրադարձությունը բարձր գնահատեց Ռ. Հարությունյանը' հիշեցնելով, որ «ԱրմԹեք կոնգրես»-ը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողով, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը'միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների հետագա աճը:

Բացի ԶՀԳ-ից, համաժողովի կազմակերպիչներ են հանդիսանում նաեւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, ինչպես նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

«ԱրմԹեք Կոնգրես»-ն առաջին անգամ անցկացվել է 2007-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում: Ապա հաջորդել են «ԱրմԹեք կոնգրես 2008»-ը' Երեւանում եւ 2009-ը' ԱՄՆ-ում: Իսկ 2010-ին կազմակերպվել է սեմինար-հանդիպում Երեւանում' կոնգրեսի հետագա ռազմավարության քննարկման նպատակով:

Սա Զարգացման հայկական գործակալության' ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի կարեւոր նախագծերից է, որ, գործակալության տնօրենի համոզմամբ, իր որոշիչ դրական ու նկատելի ազդեցությունը պետք է թողնի հայաստանյան տնտեսության զարգացման ընթացքի վրա:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին