Գ. Մինասյան. «Կոալիցիա-ՀԱԿ հանդիպումն արդյունավետ էր եւ կառուցողական»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանական կոալիցիայի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների երեկվա հանդիպումն արդյունավետ էր եւ կառուցողական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը'հավելելով, որ քննարկումը շատ կարեւոր էր եւ դրա հիմքը թույլ է տալիս կարծել, որ կան գերակա նպատակներ ու կկարողանան հաղթահարել առկա խնդիրները:

«Բավական կառուցողական մթնոլորտ էր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա պահպանվի»,-ասաց Գ. Մինասյանը: Երեկվա հանդիպմանը ՀԱԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են այն հարցը, ըստ որի' իրենց հանրահավաքների ժամանակ տրանսպորտային խնդիրներ են առաջանում: Գ. Մինասյանը նշեց, որ այդ խնդրի առնչությամբ ծառայողական քննություն է անցկացվում եւ հաջորդ հանդիպումների ժամանակ դրա մանրամասները կներկայացվեն:

ՀԱԿ-ն առաջարակել էր նաեւ հանդիպումներն անցկացնել ամեն օր: Գ. Մինասյանը նշեց, որ իրենք դրա նպատակահարմարությունը չեն տեսնում: «Ամեն օր հանդիպում կազմակերպելը նշանակում է, որ չհասցնել հաջորդ հանդիպմանը պատրաստվել»,-ասաց Գ. Մինասյանը: Այդ իսկ պատճառով կողմերը համաձայնության են եկել հանդիպումները կազմակերպել շաբաթական 2 անգամ, անհրաժեշտության դեպքում' հնարավոր է այլ օրերին էլ հանդիպումներ կազմակերպել:

Անդրադառնալով ՀԱԿ-ի' արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին' Գ. Մինասյանը նշեց, որ իրենք շատ հիմնավոր են ուսումնասիրել խնդիրը ու համոզված են, որ Հայաստանում ճգնաժամ չկա:

«Մենք փորձելու ենք համոզել մեր գործընկերներին, որ արտահերթ ընտրությունների իրենց առաջարկն իրողությանը չի համապատասխանում: Իհարկե համոզված չեմ, որ կկարողանանք համոզել, բայց համոզված եմ, որ անաչառ ունկնդիրը կգա ճիշտ եզրակացության, որ արտահերթ ընտրությունների կարիք չկա»,- ասաց նա:

Հանրապետական պատգամավորը նաեւ կարծում է' իր եւ գործընկերների նպատակը իրողության բացահայտումը պետք է լինի, քանի որ բոլորը նույն ազգի զավակներն են ու պետք է իրավիճակին ճիշտ ախտորոշում տան:

Պատասխանելով վերջնաժամկետին վերաբերող լրագրողների հարցերին' Գ. Մինասյանը ներկայացրեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքը, այն է. «Եթե պարզվի, որ հանդիպումները գնում են կառուցողական հունով, ապա որեւէ ժամկետի մասին խոսք լինել չի կարող»:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին