Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանում յուրաքանչյուր քառակուսի կմ-ի վրա գտնվում է մեկ հուշարձան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում յուրաքանչյուր քառակուսի կմ-ի վրա գտնվում է մեկ հուշարձան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում յուրաքանչյուր քառակուսի կմ-ի վրա գտնվում է մեկ հուշարձան, որը գերազանցում է համաշխարհային ցանկացած ցուցանիշ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, Մոլդովան, որը Հայաստանից ավելի մեծ տարածք ունի, հուշարձանների քանակով լուրջ զիջում է: «Այնտեղ գտնվող հուշարձանների թիվը 6 հազար 450 է' այն էլ այն դեպքում, երբ այդ թվի մեջ ներառված են նաեւ բոլոր դամբարանաբլուրները»,- ասաց նա' ավելացնելով, որ եթե հայկական հուշարձաններն այդ եղանակով հաշվվեին' մեր ունեցած թիվը տասնապատիկ կավելանար, եթե ոչ' հարյուրապատիկ:

«Այս վիթխարի հարստությունը եւ բեռը դրված է մեր հանրապետության ուսերին, եւ հսկայական թվով հուշարձաններ այսօր օգնության կարիք ունեն»,- ասաց նա' հավելելով, որ ՀՀ կառավարությունն այդ աշխատանքների իրականացման համար տրամադրում է շուրջ 230 մլն դրամ, որը, սակայն, բավարար չէ: «Մեր այսօրվա իրավիճակը դրդում է, որ մեր եղած համեստ միջոցներն ուղղենք այն կառույցների վրա, որոնք հրատապ օգնության կարիք են զգում»,- ասաց «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում