Տիգրանակերտ քաղաքի նորանոր մանրամասներ են բացահայտվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Տիգրանակերտ քաղաքի պեղումների արդյունքում նորանոր մանրամասներ են բացահայտվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը' հավելելով, որ այս տարի հիմնական աշխատանքներն իրականացվում են քաղաքի հյուսիսային պարսպապատի եւ եկեղեցու տարածքում: «Պարսպապատը շատ խորն է 'մինչեւ 5 մետր, եւ մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացնում պարսպի բացման համար: Եկեղեցու հարավային եւ հյուսիսային բակերն ենք մաքրում, եւ արդեն շատ հետաքրքիր արդյունքներ ունենք: Մոտ 40-50 սմ տրամագծով սյուն ենք գտել, որը կամ խարիսխ է կամ խոյակ' վաղ քրիստոնեական շատ նուրբ քանդակներով: Գտել ենք Տիգրանի ժամանակի պարսպի ծիծեռնակապոչ կապերով քառակուսիներ: Հյուսիսային բակում մի մեծ սրբատաշ պատվանդան ենք բացում, որը հնարավոր է' վաղ քրիստոնեական կոթողի մնացորդ է: Բացել ենք մի ջրավազան, որը շատրվանների հատվածներ ունի: Եվ դա զբոսաշրջության տեսանկյունից մեծ հետաքրքրություն առաջացնող կառույց է»,- ընդգծեց Հ. Պետրոսյանը:

Նրա խոսքով' պեղումները շարունակվելու են մինչեւ օգոստոսի վերջը: «Մենք մտադիր ենք եկեղեցու ջրահեռացման եւ ծածկի խնդիրները լուծել, քանի որ պատերը մի քիչ փխրուն են դարձել, եւ գուցե հնարավոր լինի երկու խմբով պեղումները շարունակել նաեւ սեպտեմբերին: Այս տարի պետք է եկեղեցին եւ շրջապատը մաքրենք, քանի որ եկեղեցու հետ կապված ամրակայման աշխատանքները հրատապ են դառնում»,- շեշտեց արշավախմբի ղեկավարը:

Անդրադառնալով Տիգրանակերտի թանգարանի գործունեությանը' Հ. Պետրոսյանը նշեց, որ այն մեծ թվով այցելուներ է ունենում' օրական մոտ 200-300: Այցելուների շրջանում մեծ թիվ են կազմում նաեւ օտարերկյա զբոսաշրջիկները: Վերջերս թանգարանն ունեցել է Նոր Զելանդիայից, Նորվեգիայից ժամանած այցելուներ: Օգոստոսին կկազմակերպվի Տիգրանակետին նվիրված օր, որի շրջանակներում ԼՂՀ-ի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը միջոցառումներ կանցկացնի:

Նշենք, Արցախի արշավախումբը 2005թվականին է հայտնաբերել հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը եւ 2006թ-ից հնագիտական պեղումներ է կատարել նրա տարածքում:Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, եւ որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:

Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի Միջնաբերդի պարիսպների մի հատվածը, Ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP