Փաստ մեկնաբանությամբ

Դ. Բաբայան. «ԼՂ խնդրում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնության գալ ածանցյալ հարցերի շուրջ»

1 րոպեի ընթերցում

Դ. Բաբայան. «ԼՂ խնդրում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնության գալ ածանցյալ հարցերի շուրջ»

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության' բանակցություններին մասնակցության, ղարաբաղյան հակամարտությունը լուծում ստանալ չի կարող, իսկ Ադրբեջանը եւ Հայաստանը կարող են համաձայնության գալ զուտ ածանցյալ խնդիրների հարցում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը' մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյրովի հայտարարությունը, ըստ որի' ԼՂ խնդրի շուրջ Հայաստանի հետ որոշ հարցերում համաձայնություն արդեն իսկ ձեռք է բերվել:

Ըստ Դ. Բաբայանի' արցախյան խնդրում գլխավոր հարցերը երկուսն են' ԼՂ-ի կարգավիճակի' անկախության միջազգային ճանաչման եւ սահմանների խնդիրները: «Այդ երկու հարցերում առանց Արցախի որեւէ մեկը չի կարող համաձայնության գալ: ԼՂՀ-ի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերը»,- ընդգծեց Դ. Բաբայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում