Փաստ մեկնաբանությամբ

Գ. Եգանյան. «Արտագաղթի ահագնացող ծավալներ չկան»

2 րոպեի ընթերցում

Գ. Եգանյան. «Արտագաղթի ահագնացող ծավալներ չկան»

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր դիտարկմամբ' արտագաղթի ահագնացող ծավալներ չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը' ընդգծելով, որ իրենք չեն ասում' արտագաղթ ընդհանրապես չկա, քանի որ միգրացիոն տեղաշարժեր չեն կարող ընդհանրապես չլինել: «Եթե միգրացիոն տեղաշարժ չլինի, ապա զարգացում էլ չի կարող լինել: Անգամ ամենազարգացած պետություններից մարդը կարող է աշխատելու նպատակով մեկ այլ երկիր մեկնել»,- ասաց բանախոսը:

Նրա տեղեկացմամբ' այս տարվա հունվար- հունիսին օդային տրանսպորտով սահմանը հատած ուղեւորների տեսակարար կշիռն ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,9 տոկոս: Նույն ամիսներին ուղեւորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 223,1 հազար մարդով, կամ 16,5 տոկոսով' կազմելով 1574 մարդ:

Հունիսին արձանագրվել է միգրացիայի դրական մնացորդ, որը կազմել է 2 հազար մարդ' նախորդ տարվա հունիսի 3,7 հազարի դիմաց:

Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ուղեւորների հաշվառման տվյալների' այս տարվա 6 ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը' հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15 հազարով կամ 28,6 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում