Փաստ մեկնաբանությամբ

Հ. Դեմոյան. «Թուրքիան անգամ չի ուսումնասիրել սեփական պատմությունն ու իր առաջնորդների կոչերը»

2 րոպեի ընթերցում

Հ. Դեմոյան. «Թուրքիան անգամ չի ուսումնասիրել սեփական պատմությունն ու իր առաջնորդների կոչերը»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը փորձ է նախ աղավաղելու ՀՀ նախագահի կոչը, ապա նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ փոխըմբռնման գործընթացում որեւէ առաջխաղացում չգրանցելու մեղքը բարդել հայկական կողմի վրա»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը' մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, որը դատապարտել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի'հուլիսի 23-ին Ծաղկաձորում հնչեցրած խոսքերը:

«Մեր հարեւան Թուրքիան լավ չի ուսումնասիրել անգամ սեփական պատմությունն ու իր առաջնորդների կոչերը: Այժմ սխալ չի լինի, եթե ես մեջբերեմ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի խոսքերը, որոնք ժամանակին փակցված էին բոլոր կառույցների վրա ու առ այսօր հաճախ օգտագործվում են. «Կգա ժամանակ, երբ Ռուսաստանը կթուլանա, եւ մենք կկարողանանք մեր հարվածը հասցնել եւ ռուսական ազդեցությունից ազատագրել մեր հողերը, ինչպես նաեւ միավորել մեր եղբայրական ազգերին: Սակայն սա, հավանաբար, մեր ապագա սերունդների խնդիրը կլինի»«,- ասաց Հ. Դեմոյանը' կոչ անելով թուրքական կողմին սերտել սեփական պատմությունը եւ միայն դրա հիման վրա իրավունք վերապահել հայտարարություններ կատարելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում