Փաստ մեկնաբանությամբ

Տ. Սարգսյան. «Համաշխարհային մասշտաբով ապացուցեցինք, որ շախմատի ՀՀ հավաքականը լավագույնն է աշխարհում»

1 րոպեի ընթերցում

Տ. Սարգսյան. «Համաշխարհային մասշտաբով ապացուցեցինք, որ շախմատի ՀՀ հավաքականը լավագույնն է աշխարհում»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ շնորհավորեց շախմատի Հայաստանի հավաքականին' աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: «Երեկ Չինաստանից վերադարձել է Հայաստանի հավաքականը, որը փայլուն հաղթանակ է տարել աշխարհի առաջնությունում եւ համախարհային մասշտաբով ապացուցել, որ շախմատի ՀՀ հավաքականն այսօր լավագույնն է աշխարհում»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ նախագահ եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է դիմավորել եւ ինքնաթիռի աստիճանների մոտ դափնեպսակներ հանձնել Չինաստանի Նինբո քաղաքից վերադարձած Շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականին' աշխարհի չեմպիոններ Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին եւ Ռոբերտ Հովհաննիսյանին, թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հրաչյա Թավադյանին: Լ.Արոնյանը Երեւան չի ժամանել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում