Փաստ մեկնաբանությամբ

Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի հակամարտությունը վերածել է աբսուրդի

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի հակամարտությունը վերածել է աբսուրդի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵ: Հյուսիսային Կիպրոսի հարցը Թուրքիայի համար մնում է ԵՄ ինտեգրվելու գլխավոր խոչընդոտը: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը' հավելելով, որ այդ հակամարտությունը հասել է աբսուրդի, քանի որ Թուրքիան ցանկանում է դառնալ մի միջազգային կառույցի անդամ այն դեպքում, երբ չի ճանաչում նույն այդ կառույցի մեկ այլ պետության ոչ միայն անկախությունը, այլեւ տարածքային ամբողջականությունը:

«Առայսօր Թուրքիան Հյուսիսային Կիպրոսում պահում է 35-40 հազարանոց բանակ եւ պահանջում Կիպրոսի վերածումը կոնֆեդերացիայի: Իսկ ահա հունական կողմն այլ տարբերակ չի տեսնում, քան պետության միասնականությունը, սակայն հյուսիսային թուրքաբնակ շրջաններին լայն արտոնությունների ընձեռմամբ»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը' ընդգծելով, որ Թուրքիան իր շահերի իրականացումն ավելի շատ տեսնում է ՄԱԿ-ի շրջանակներում, քան ԵՄ-ի: «Դեռեւս 2004 թվականին նման փորձ եղավ, երբ Հյուսիսային Կիպրոսի հարցը տեղափոխվեց ՄԱԿ, որտեղ Թուրքիան մի շարք բանաձեւերի քննարկման ժամանակ ստացավ հզոր պետությունների, այդ թվում' ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի աջակցությունը»,- նշեց բանախոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում