Դեռեւս առկա են չճշգրտված տվյալներով ավելի քան 6 հազար կենսաթոշակառուներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին կիսամյակում մեծածավալ աշխատանքներ են տարվել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի կարգավորման եւ կենսաթոշակների վճարման ցուցակների ճշգրտման ուղղությամբ: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, իրականացվել են անհրաժեշտ համադրումներ տեղեկատվական տարբեր համակարգերի շտեմարանների հետ, վերլուծվել համադրման արդյունքները, կատարվել ինքաշխատ եղանակով տվյալների անհրաժեշտ ճշգրտումներ' բացառելով չճանաչված, ինչպես նաեւ չնույնականացված այլ տվյալներով անձանց առկայությունը կենսաթոշակային համակարգի տեղեկատվական շտեմարանում:

Այս տարվա մայիսի 1-ի դրությամբ' առանձնացվել են ճշգրտման ենթակա անձանց 37 հազար 26 անհատական տվյալներ: Ճշտելուց հետո շուրջ 26 հազար 196 կենսաթոշակառուի վճարվել է մայիսի կենսաթոշակը: Հունիսի 1-ի դրությամբ' առանձնացվել են ճշգրտման ենթակա անձանց 10 հազար 705 անհատական տվյալներ. 3 հազար 381 կենսաթոշակառուի վճարվել է հունիսի կենսաթոշակը: «Հուլիսի 1-ի դրությամբ' դեռեւս առկա են չճշգրտված տվյալներով 6 հազար 249 կենսաթոշակառուներ. գործընթացը շարունակվում է»,- հավաստիացրեց նախարարը:

Նրա խոսքով' կատարվել են նաեւ հաշմանդամ ճանաչված անձանց տվյալների հետ անհրաժեշտ համադրումներ: Պարզվել է' 816 կենսաթոշակառուների մոտ բժշկական սոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրամադրված քաղվածքների, հաշմանդամների հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական շտեմարանի եւ կենսաթոշակառուների տեղեկատվական շտեմարանի տվյալների միջեւ առկա են հաշմանդամության խմբերի անհամապատասխանություններ, որոնց արդյունքում արձանագրվել է 1 մլն 299.9 հազար գերավճար գումար: Հուլիսի 1-ի դրությամբ' ծառայության աշխատակազմի 42 տարածքային ստորաբաժանում ավարտել է կենսաթոշակի գործերի գույքագրման աշխատանքները, որի շրջանակներում կենսաթոշակի գործերում կատարված ուղղման արդյունքում մեկ ամսվա կտրվածքով խնայվել է 10 մլն 991.6 դրամ գումար:

Ա. Գրիգորյանի տեղեկացմամբ' մեծածավալ աշխատանքներ են կատարվել նաեւ ներքին կառավարման խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Արդյունքում' մայիսից կենսաթոշակների ֆինանսավորումը ծառայության կողմից կատարվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը' բոլոր մարզերում, իսկ վճարումները սկսվում են 2-րդ աշխատանքային օրը:

Հայերեն

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին