Է. Շարմազանով. «Ցինիզմի ինչպիսի աստիճան պետք է ունենալ, որպեսզի հավակնություններ դրսեւորել ցեղասպանության հետեւանքով առաջացած Սփյուռքի հանդեպ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սփյուռք ունենում են ժողովուրդները, այլ ոչ թե պետությունները»,- ասել է ԱԺ ՀԿԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը' արձագանքելով թուրքական մամուլում ոգեւորությամբ մեկնաբանվող այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հերթական «հանճարեղ» հայտարարությունը, թե իբր աշխարհով մեկ սփռված հայկական Սփյուռքը նաեւ Թուրքայի սփյուռքն է: «Ցինիզմի ինչպիսի աստիճան պետք է ունենալ, որպեսզի հավակնություններ դրսեւորել բռնի տեղահանության, ցեղասպանության հետեւանքով առաջացած Սփյուռքի հանդեպ»,- ասել է Է. Շարմազանովը: