Փաստ մեկնաբանությամբ

Ռ. Մելքոնյան. «ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ռոմանտիզմը տեղ չունի»

2 րոպեի ընթերցում

Ռ. Մելքոնյան. «ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ռոմանտիզմը տեղ չունի»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ հաստատված ակտը, որը ենթադրում է Թուրքիայի տարածքում կրոնական եւ էթնիկ փոքրամասնություններին պատկանող մշակութային արժեքների վերադարձն իրենց տերերին, կարելի է համարել ուշացած: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը' հավելելով, որ հուշարձանների մեծ մասն արդեն կործանվել են, վերափոխվել մուսուլմանական կրոնի մշակութային արժեքների, եւ այդ առումով շատ բան փոխել այս փոփոխությամբ ԱՄՆ-ն չի կարող:

«Տվյալ որոշումը Թուրքիայի վրա նոր ճնշման միջոց է: Բոլորին հայտնի է, որ կա միջազգայնորեն ընդունված համապատասխան կառույց' ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որն էլ պետք է ստանձնի նման որոշումների ընդունումը: Փաստն ապացուցում է, որ ԱՄՆ-ի համար Թուրքիայում գտնվող եւ այլ ժողովուրդներին պատկանող հուշարձանները եւս դառնում են քաղաքական լծակի միջոց»,- ասաց Ռ. Մելքոնյանը' հավելելով, որ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ռոմանտիզմը տեղ չունի, եւ բոլոր քայլերը հստակ հաշվարկված քաղաքական ենթատեքստ ունեն:

Անդրադառնալով այս որոշմանը Թուրքիայի հնարավոր պատասխանին'նա հավաստիացրեց, որ Թուրքիան վերջին տարիներին ակտիվորեն ներկայացնում է իր նախաձեռնած' տարբեր կրոնական փոքրամասնություններին պատկանող պատմաճարտարապետական հուշարձանների բարենորոգումները: «Ի պատասխան դրան' Թուրքիան կմատնանշի հայկական Աղթամարի, Սուրբ Խաչ եկեղեցու, Տրապիզոնի հունական եկեղեցու բարենորոգումը, ինչպես նաեւ այլ նախագծեր' միաժամանակ ցուցաբերելով կոշտ դիրքորոշում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում