Փաստ մեկնաբանությամբ

ՀՀ ԶՈՒ աշխատակիցների 13 տոկոսը կանայք են

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ աշխատակիցների 13 տոկոսը կանայք են

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց դերը Հայաստանի զինված ուժերում միշտ էլ կարեւորվել է, եւ այսօր էլ նրանք իրենց մասնակցությունն ունեն բանակաշինության գործում: Այս մասին այսօր «Բազե» երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը' տեղեկացնելով, որ եթե կանանց մասնակցությունը գնահատենք ըստ տոկոսային հարաբերակցության, ապա ստացվում է, որ ՀՀ ԶՈՒ համակարգի աշխատանքներում ներգրավված աշխատակիցների 13 տոկոսը կանայք են:

«Տասներեք տոկոսն անգամ միջազգային փորձի համեմատությամբ չի զիջում մի շարք զարգացած պետությունների ցուցանիշերին: Կարող եմ միանշանակ ասել, որ հայ կանայք շարունակում են բացառիկ կարեւոր դերակատարություն ունենալ հայոց բանակի մարտունակության բարձրացման գործում»,- ասաց Դ. Տոնոյանը' հավելելով, որ միակ գործը բանակում, որտեղ կանայք չկան, մարտական հերթափոխություն իրականացնողների շարքն է սահմանային առաջին գծում:

Պատասխանելով բանակում զինծառայողների շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման վերաբերյալ հարցին' Դ. Տոնոյանը հավաստիացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայրենասիրական գաղափարներին տալիս է առաջնային կարեւորություն, եւ ձեռնարկվում են ամեն տեսակի քայլեր' զինծառայողների շրջանում ազգային գիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում