Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի 124 ամենաաղքատ համայնքները` Կառավարության ուշադրության կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի 124 ամենաաղքատ համայնքները` Կառավարության ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սահմանամերձ շրջաններն ու գյուղերը պետք է լինեն մեր մշտական ուշադրության կենտրոնում. տարածքային համաչափ զարգացումը Կառավարության գերակա ուղղություններից է»,- մտավորականների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը' ընդգծելով, որ ֆինանսական միջոցները բաշխելիս նախապատվությունը պետք է տրվի ոչ թե Երեւանին, խոշոր քաղաքներին, այլ համայնքներին: «Այդ առումով մենք ձեւավորել ենք մոնիթորինգի համակարգ, որը հնարավորություն է տալիս սոցիալ-տնտեսական ցուցանիշերով համադրել ոչ միայն մարզերը, այլեւ համայնքները: Մենք 900 համայնքի գծով հաշվառում ենք իրականացրել ու բացահայտել 124 ամանաաղքատ համայնքները: Որոշում ենք կայացրել, որ եթե այդ 124 համայնքների բնակիչներին բանկերը վարկեր են տրամադրում, մենք' որպես պետություն, պարտավորվում ենք սուբսիդավորել այդ վարկերը, եթե հիփոթեքային վարկեր են տրամադրվում այդ համայնքներում, ապա նրանց տոկոսներն ամենացածրը պետք է լինեն Հայաստանի տարածքում, եթե ցորենի եւ գարու պետական ծրագրեր ենք իրականացնում, ապա առաջին հերթին այդ համայնքներին ենք տրամադրոմ' արտոնյալ պայմաններով»,- վստահեցրեց Տ. Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում