Փաստ մեկնաբանությամբ

Ա. Շաքարյան. «ԱՄՆ-ն ուղերձ է հղում Անկարային` վերադառնալ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը»

1 րոպեի ընթերցում

Ա. Շաքարյան. «ԱՄՆ-ն ուղերձ է հղում Անկարային` վերադառնալ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում առկա քրիստոնյաների ժառանգությունը վերադարձնելու հարցին ԱՄՆ-ի աջակցությունն իր մեջ ուղերձ է պարունակում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, ուղերձն Անկարային այն է, որ ժամանակն է Թուրքիան վերադառնա իր խոստմանը եւ լրջորեն քննարկի հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը:

«Չի բացառվում, որ Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրվեն: Եկեղեցիների վերադարձը վիճահարույց չէ, եւ կարծում եմ, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին լիարժեքորեն: Հունաստանի աջակցությունն այս գործում նույնպես մեծ է»,-ասաց Ա. Շաքարյանը:

Թուրքագետի խոսքով' Թուրքիայում քրիստոնյաների ժառանգության յուրացման խնդիրն առկա է: Դա նշանակում է, որ պետք է այդ մասին միշտ բարձրաձայնել' օգագործելով տարբեր միջազգային հարթակներ:

«Դա վերաբերում է հենց «մշակութային ցեղասպանություն» ասվածին: Չնայած Թուրքիան միշտ պատասխան կունենա, որ Աղթամարը վերականգնում է, սակայն խնդիրն առկա է, եւ պետք է շարունակել միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրա վրա»,-ասաց Ա. Շաքարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում