Փաստ մեկնաբանությամբ

«Արփի լիճ» ազգային պարկին անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվեց 21 հազար հա

2 րոպեի ընթերցում

«Արփի լիճ» ազգային պարկին անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվեց 21 հազար հա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը, ինչպես նաեւ փոփոխվեց հողերի նպատակային նշանակությունը: Ինչպես տեղեկացրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, այս նախագծի նպատակը «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների ճշգրտման եւ քարտեզագրման միջոցով պարկի տարածքի էտալոնային, գիտական, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգերի ու դրանց բաղադրիչների պահպանության, բնական վերարտադրության եւ օգտագործման ապահովումն է: Որոշման այս նախագծով 21 հազար 179.3 հեկտար անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացվեց ««Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը:

Նախարարի խոսքով' ազգային պարկի ճշգրտված եւ նկարագրված սահմանների ու հատակագծի հաստատումը թույլ կտա «Արփի լիճ» ազգային պարկ կազմակերպությանն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել 21 հազար 179.3 հա հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: «Առավել արդյունավետ կկազմակերպվեն եւ կիրականացվեն ազգային պարկի պահպանության ու վերականգնման աշխատանքները, ինչպես նաեւ նպաստավոր պայմաններ կստեղծվեն համայնքների հետ բնապահպանական ու սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար»,- վստահեցրեց Ա. Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում