Փաստ մեկնաբանությամբ

Ն. Զոհրաբյան. «Հայ-թուրքական արձանագրություններին կարելի է անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ Թուրքիան հրաժարվի նախապայմաններից»

2 րոպեի ընթերցում

Ն. Զոհրաբյան. «Հայ-թուրքական արձանագրություններին կարելի է անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ Թուրքիան հրաժարվի նախապայմաններից»

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական արձանագրություններին կարելի է անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ Թուրքիան հրաժարվի նախապայմաններից: Այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով' այժմ պատասխան քայլը Թուրքիայինն է:

«Հայկական կողմն ասել է, որ ցանկացած պահի, երբ Թուրքիան վեր կկանգնի նախապայմանների քաղաքականությունից, մենք պատրաստ ենք խորհրդարանում սառեցված գործընթացին ընթացք տալ: Կարծում եմ, որ հասցեատերը այս պահին Թուրքիան է: Թուրքիան ինքը պետք է ասի' արդյոք կանգնում է վեր նախապայմանների իր քաղաքականությունից, թե' ոչ: Ես այդ հարցը ուղղել եմ թե' Թուրքիայի նախագահին, թե' վարչապետին, թե' արտաքին գործերի նախարարին: Նրանց պատասխանները, ըստ էության, նույնն են: Նրանք հայ-թուրքական հարաբերությունները կապում են Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից տարածած այն հայտարարությանը, որ պատրաստ են աջակցել արձանագրությունները կրկին շրջանառության մեջ դնելու գործընթացին, Ն. Զոհրաբյանը նշեց, որ ինքը լավատես չէ այդ առումով, եւ դժվար թե Թուրքիան ականջալուր լինի այդ գնահատականներին:

Պատգամավորը հիշեցրեց, որ գերտերությունները բազմիցս հստակ դիրքորոշում են հայտնել այն մասին, որ ղարաբաղյան հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունները բացարձակ տարբեր գործընթացներ են, սակայն այդ գնահատակը Թուրքիային բացարձակապես չի խանգարել, որ փակուղի մտցնի գործընթացը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում