Տասներեքամյա ադրբեջանցի աղջկա սպանությունը` «սարսափ ֆիլմի երկրորդ սերիա»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել սարսափ ֆիլմ' «քաղաքական օսկարներ» ստանալու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը' անդրադառնալով 13-ամյա ադրբեջանցի աղջկա սպանության մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերին: «Սա ոչ միայն աբսուրդ է, այլեւ անբարոյական քայլ»,- շեշտեց Դ.Բաբայանը:

Նրա կարծիքով' ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ դիմում է սադրիչ քայլի: «Այս անգամ նրանք որդեգրել են մի ծրագիր, ըստ որի, փորձում են միջազգային հանրությանը ներկայացնել մի ֆիլմ, թրիլլեր, որտեղ որպես «գլխավոր դերակատար, մոլագար» հանդես է գալիս արցախյան կամ հայկական կողմը, որը պարբերաբար սպանում է ինչ-որ երեխաների: Մեկը' դիպուկահարի կրակոցից, որը, ի դեպ, ադրբեջանական կողմը չկարողացավ ապացուցել, որովհետեւ այդպիսի բան չի եղել, իսկ հիմա հանել են այդ սարսաի ֆիլմի երկրորդ սերիան, թե իբր երեխան ինչ-որ խաղալիք է գտել, որը պայթել է, եւ իբր դա հայկական կողմը' Արցախի զինված ուժերի ներկայացուցիչներն են արել»,- ասաց Դ.Բաբայանը:

Նա հույս հայտնեց, որ այս անգամ միջազգային հանրության համար պարզ է լինելու, թե որն է ադրբեջանական այդ քաղաքականության իմաստը: Դ.Բաբայանի կարծիքով' նախեւառաջ այդ իմաստը Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի «տորպեդահարումն» է, այսինքն' Ադրբեջանի համար ձենտու է պահպանել ստատուս-քվոն, քանի որ ի վիճակի չէ փոխելու իրավիճակը ռազմական կամ այլ առումներով, բայց փորձում է դա անել ավելի աղմկոտ ձեւով' ցույց տալով հայկական կողմի «սադրանքները»' սրանով իր սեփական հանրությանը կրկին հայերի դեմ լարելով: «Ի՞նչ պետք է անենք մենք: Դժբախտաբար, որեւէ բան չի կարելի անել ադրբեջանական հասարակության հետ, քանի որ սա ծրագիր է, որը մշակվել է հենց նրանց պետության ղեկավարության կողմից, սակայն մենք պետք է ավելի ակտիվ կերպով ցույց տանք միջազգային հանրությանը այդ պետության խանգարված հոգեկան վիճակը»,- շեշտեց Դ.Բաբայանը:

Հայերեն

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26