Վիրտուալ աստղադիտարանները նպատակ ունեն մեկտեղելու ստացված արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում հուլիսի 4-8-ն անցկացված Եվրոպական աստղագիտական ընկերության (ESA) հերթական տարեկան համագումարում «Հայկական վիրտուալ աստղադիտարան» ծրագրի ղեկավար Արեգ Միքայելյանը հանդես է եկել վիրտուալ աստղադիտարանների հետագա զարգացումներին նվիրված զեկույց-դասախոսությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ա. Միքայելյանը, վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսը ստեղծվել է 2002 թվականին եւ միավորում է 17 պետությունների:

«Վիրտուալ աստղադիտարանների հիմնական նպատակն այն է, որ մեկտեղվեն տարբեր պետությունների դիտակներից տարբեր տարիներին ստացված բոլոր տեղեկությունները: Դրանք հնարավորություն են տալիս աստղագետներին կատարելու համապատասխան ամբողջական ուսումնասիրություններ»,- ասաց Ա. Միքայելյանը' հավելելով, որ իր զեկույցի ընթացքում ներկա էին մի շարք երիտասարդ աստղագետներ, որոնք առաջին հերթին էին շահագրգռված նման նախագծերում իրենց մասնակցությամբ: «Քանի որ թեման շատ հետաքրքրական էր, ես որոշում կայացրեցի հանդես գալ ելույթով, որն ավելի շատ կհիշեցներ դասախոսություն: Արդյունքում' շատերը ցանկացան ունենալ նաեւ ելույթիս էլեկտրոնային տարբերակը: Միաժամանակ ներկա գտնվող մի շարք աստղագետներ հանդես եկան համապատասխան նորարարական առաջարկություններով»,- ընդգծեց Ա. Միքայելյանը:

Անդրադառնալով վիրտուալ աստղադիտարանների զարգացման կարեւորությանն ու հնարավորություններին' ծրագրի ղեկավարը հավաստիացրեց, որ միասնական վիրտուալ արխիվների գոյությունը նպատակ ունի ավելի հեշտացնելու աստղագիտական ուսումնասիրությունների գործընթացը: «Այնպես է ստացվում, որ այսօր դիտարկումների արդյունքում ստացված նյութերի էլեկտրոնային տարբերակների ծավալներն անցնում են մի քանի հազար տերաբայթները: Դրանք ներբեռնել գրեթե անհնար է: Այդ պատճառով էլ ավելի ցանկալի է նյութերի միասնական արխիվների ստեղծումն առանձին սերվերների վրա, որոնք հասանելի կլինեն բոլոր գիտնականներին»,- ասաց Ա. Միքայելյանը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին