Ա. Շաքարյան. «Զարմանալի չէ այն, որ Ջոն Հեֆֆերնը` նշանակվելու դեպքում, փորձելու է վերակենդանացնել արձանագրությունները»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկանածու Ջոն Հեֆֆերնը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, չէր կարող այլ բան նշել, քան դրանց «վերակենդանացման» իր մտադրության մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը' հավելելով, որ ի սկզբանե հայտնի էր հայ-թուրքական բարեկամության զուտ ամերիկյան նախագիծ լինելը: «Զարմանալի չէ, որ դեսպանի թեկնածուն խոսք է տալիս իր նշանակման դեպքում փորձել «գերեզման»-ից դուրս բերել հայ-թուրքական արձանագրությունները: Բոլորին էլ հայտնի է, որ դրանք ձախողվել են հենց թուրքական կողմի ջանքերով, այնպես որ Հեֆֆերնը, որպես ԱՄՆ-ի հնարավոր դեսպանը Հայաստանում, ծավալուն աշխատանքներ պետք է իրականացնի' հատկապես Թուրքայի հետ շփումները վերականգնելու համար»,- ասաց Ա. Շաքարյանը' հավաստիացնելով, որ զարմանալի կլիներ, եթե նա նման կարծիք չարտահայտեր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում, պատասխանելով սենատոր Ջիան Շահինի այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու ուղղությամբ, Ջ. Հեֆֆերնը նշել էր. «Մենք կշարունակենք անել հնարավորը խրախուսելու համար երկու կողմերին, որպեսզի արձանագրությունները գործի դրվեն»:

Հայերեն

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26