Փաստ մեկնաբանությամբ

ՕԵԿ-ից ՀԱԿ-ի հետ կբանակցեն Մ.Շահգելդյանն ու Խ.Հարությունյանը

1 րոպեի ընթերցում

ՕԵԿ-ից ՀԱԿ-ի հետ կբանակցեն Մ.Շահգելդյանն ու Խ.Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունից Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար ստեղծված աշխատանքային խմբում ներկայացված են լինելու կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ու ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

«ՕԵԿ-ը գիտի երկխոսության արժեքը»,- ասաց Հեղինե Բիշարյանը' հիշեցնելով, որ մեկ անգամ արդեն «Օրինաց երկիր»-ը լսել է նախագահին եւ երկխոսության պատրաստակամությամբ պատասխանել, որպեսզի քաղաքական պատերազմ տեղի չունենա:

«Կարեւորը բովանդակությունն է, բայց քանի որ ՀԱԿ-ի կողմից կարեւորվել էր որոշակի ձեւը, մենք որոշեցինք, որ ձեւի եւ բովանդակության ներդաշնակություն լինի»,- ասաց Հ.Բիշարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, որ կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից' ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար: Նա նաեւ նշել էր, որ խմբի առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում