Փաստ մեկնաբանությամբ

Մայրաքաղաքի ֆիքսված հեռախոսացանցը թվայնացվել է 100 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի ֆիքսված հեռախոսացանցը թվայնացվել է 100 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում 100 տոկոսով ավարտվել է ֆիքսված հեռախոսացանցի թվայնացման գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Արմենտել» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն' հավելելով, որ վերջին վեց ամսվա ընթացքում մայրաքաղաքի երեք անալոգային արդիականացման ընդհանուր արժեքը կազմել է 6 մլն դրամ:

«Արմենտել»-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ' հանրապետությունում թվային հեռախոսակայաններին միացված են ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը:

Նա հիշեցրեց,որ այս գործընթացի ամբողջական ավարտն իր' անցյալ տարում տված խոստման իրականացումն է: «Մայրաքաղաքն այսպիսով դարձավ ֆիքսված հեռախոսացանցի բարձր զարգացվածությամբ քաղաքներից մեկը»,-փաստեց նա' շեշտելով, որ դրանով սկսվում է ձայնի եւ տվյալների փոխանցման, բարձր որակի հեռուստատեսության եւ ինտերակտիվ խաղերի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նոր փուլ: «Այս ամենը հասանելի կլինի մեր ֆիքսված հեռախոսի բաժանորդներին»,-վստահեցրեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում