Փաստ մեկնաբանությամբ

«Համաներում»` այս տարվա ընդունելության քննությունների ընթացքում

2 րոպեի ընթերցում

«Համաներում»` այս տարվա ընդունելության քննությունների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա ընդունելության քննությունների ընթացքում գործել է «կրթական համաներման» գործընթացը: Այսօր «Արմենպրես»- ի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի քննակենտրոնի ղեկավար, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի իրավաբանական բաժնի պետ Էդուարդ Սանթրոսյանը' հավելելով, որ շատ դիմորդներ չեն կարողացել ճիշտ օգտվել իրենց ընձեռված այդ հնարավորությունից: Նրա խոսքով' «համաներում»-ը հանրակրթության չարածի համար էր նախատեսված եւ, ըստ էության, ստացվել է այնպես, որ նրանց մեծ մասը չկարողացավ օգտվել եւ բարձրագույն կրթություն ստանալ: «Հանրակրթության մակարդակը բավականին ցածր է, եւ դրա պատճառով է, որ դիմորդներից շատերը չկարողացան հաղթահարել նվազագույն շեմը»,- ասաց նա' իրավիճակը մեկնաբանելով որպես գիտելիքի վերածումը մեխանիկական հիշողության վերարտադրության եւ ոչ թե տրամաբանականի ապարատի զարգացմամբ: «Դա մեթոդական առումով լուրջ թերացում է, եւ պետք է առաջիկայում այդ հարցը լուծել»,- նկատեց Է. Սանթրոսյանը:

Նրա խոսքով' դիմորդը, եթե դպրոցում ստանար նվազագույն գիտելիքներ, առանց հատուկ պատրաստվելու կկարողանար լուծել թեստը, որովհետեւ դրանք իրոք շատ հեշտ են: «Նմանատիպ տխուր իրավիճակը ստեղծվել է այն պարզ պատճառով, որ դիմորդները չէին պատրաստվել եւ լուրջ չեն վերաբերվում իրենց իսկ քննությանը»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում