Փաստ մեկնաբանությամբ

Կ. Բեքարյան. «Ադրբեջանի` լրագրողների գործունեությունը սահմանափակող գործողություններն անընդունելի են»

2 րոպեի ընթերցում

Կ. Բեքարյան. «Ադրբեջանի` լրագրողների գործունեությունը սահմանափակող գործողություններն անընդունելի են»

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունների գործողությունները' ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող լրագրողների գործունեության սահմանափակմանը, անընդունելի են եւ անհասկանալի: Այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը'անդրադառնալով «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տարածած հաղորդագրությանը, որում կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ, որոնք սահմանափակում են ԼՂ հակամարտությունը լուսաբանող լրագրողների գործունեությունը: Ըստ նրա' այդ մասին շատ է խոսվում տարբեր միջազգային կառույցների կողմից, սակայն որեւէ գործողություն, քայլ չի իրականացվում դա կանխելու, խիստ զգուշացնելու ուղղությամբ: Կ. Բեքարյանի դիտարկմամբ' ինչ-ինչ միջոցառումներ, կարծես թե, չեն ձեռնարկվում, որ նման գործելաոճը չշարունակվի, այդ ձեռագիրը չպահպանվի:

«Դա անուղղակի ապացույցն է նրա, որ միջազգային կառույցները պետք է ուղղակիորեն աշխատեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, որովհետեւ եթե Ադրբեջանը թույլ չի տալիս լրագրողներին սեփական աշխատանքը կատարել, նշանակում է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի մասին պետք է ոչինչ չիմանա, տեղյակ չլինի: Դրա միակ հակակշիռն ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղում աշխատելն է»,-ասաց Կ. Բեքարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում