Փաստ մեկնաբանությամբ

Տ. Սարգսյան. «Կոռուպցիոն ռիսկերը պետական հաստատություններում նվազել են»

2 րոպեի ընթերցում

Տ. Սարգսյան. «Կոռուպցիոն ռիսկերը պետական հաստատություններում նվազել են»

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է պետական հատկապես այն հաստատություններում իրականացվող մոնիթորինգը, որոնք ծառայություններ են մատուցում բնակչությանն ու տնտեսվարող սուբյեկտներին: Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ դրանց արդյունքում դրական տեղաշարժեր են նկատվել. տասնյակ հազարավոր մարդիկ կարողանում են ստանալ որակյալ ծառայություններ' զերծ մնալով կոռուպցիոն ռիսկերից: Չնայած որոշ տեղերում այդ ռիսկերը դեռեւս կան, բայց Տ. Սարգսյանը խոստացավ, որ առաջիկա ամիսներին բարեփոխումների արդյունքներն ավելի տեսանելի կլինեն, իսկ մոնիթորինգն էլ կշարունակվի: Մասնավորապես անդրադառնալով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրականացված բարեփոխումներին' գործադիրի ղեկավարը նշեց, որ դրանք տվել են իրենց արդյունքը: «Մեկ ամսվա ընթացքում արդեն 10 հազար մարդ օգտվել է այս հեշտացված ընթացակարգից, իսկ տարվա ընթացքում 120 հազար մարդ առուվաճառքի գործարք կիրականացնի առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության: Ծառայության որակը բարձրացել է, կոռուպցիոն ռիսկերը նվազել են, իսկ վերջին 2 շաբաթվա մոնիթորինգը ցույց է տալիս, որ բնակչությունը դրական է վերաբերում կադաստրի գործունեությանը»,- ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում