Փաստ մեկնաբանությամբ

Ա. Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղում թմրանյութերի արտադրության մասին լուրերը շահարկումներ են»

1 րոպեի ընթերցում

Ա. Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղում թմրանյութերի արտադրության մասին լուրերը շահարկումներ են»

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի պնդումները' Լեռնային Ղարաբաղում թմրանյութերի արտադրության եւ տարանցման վերաբերյալ, շահարկումներ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Նման պնդումների համար որեւէ հիմք չկա»,- ընդգծեց է նա' հավելելով, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունից պաշտպանվածության առումով Լեռնային Ղարաբաղն անհանգստության որեւէ առիթ չի տալիս: Միեւնույն ժամանակ Ալիկ Սարգսյանը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղում թմրանյութերի արտադրությանե թեման ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում է որոշակի նպատակներով: «Դա շահարկումների առիթ է , որ «ցեխ շպրտեն» Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»,- նշեց Ա.Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում