Քաղաքականություն

Լեհաստանի նախագահը հուլիսի 26-ին կայցելի Հարավային Կովկաս

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահը հուլիսի 26-ին կայցելի Հարավային Կովկաս

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հուլիսի 26-ին կայցելի Հարավային Կովկաս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Regnum» գործակալությանը, այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Յացեկ Միխալովսկին: Այցը կովկասյան երկրներ կրելու է պաշտոնական բնույթ: Կոմորովսկին կայցելի նախ Ադրբեջան, այնուհետեւ կլինի Վրաստանում, որից հետո' հուլիսի 28-ին կգտնվի Հայաստանում:

Նախագահին կուղեկցեն մեծ թվով պաշտոնյաներ' նախարարներ, նաեւ գործարարներ: Սա Կոմորսվուկու' նախագահ ընտրվելուց հետո առաջին այցն է տարածաշրջան: Ավելի վաղ, երբ նա Լեհաստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր, Երեւան է այցելել 2010 թվականի հունիսի 21-ին' Աֆղանստան այցելելու ճանապարհին: Այն ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանում Կոմորովսկուն հանդիպել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ավելացնենք, որ հուլիսի մեկից Լեհաստանը ստանձնել է Եվրամիության նախագահությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում