Հայաստանը մինչեւ 2012թ. կդառնա Միջազգային ոստիկանական ասոցիացիայի լիիրավ անդամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մինչեւ 2012 թվականը կդառնա Միջազգային ոստիկանական ասոցիացիայի լիիրավ անդամ։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ Մայքլ Ադիսեուսը, ասոցիացիայի հիմնական նպատակն է նպաստել տարբեր երկրների նույն կառույցների ակտիվ համագործակցությանը, ոստիկանությանը, մարդու իրավունքներին վերաբերող ընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ ոստիկանություն- հասարակություն փոխադարձ կապին:

«Հայաստանում արդեն ստեղծվել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի մասնաճյուղը։ Ես այստեղ եմ խորհուրդներ տալու համար»,-ասաց Մ. Ադիսեուսը: Միջազգային ոստիկանական ասոցիացիայի լիիրավ անդամ դառնալու համար գոյություն ունեն մի շարք գործընթացներ, որոնք Հայաստանը պետք է անցնի։

Ռուսաստանի ոստիկանական ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Գանկինը նշեց, որ սա իրապես պատմական քայլ է, քանի որ այս կազմակերպության միջոցով եւս Հայաստանին կճանաչեն միջազգային ասպարեզներում։

«Մենք միշտ էլ համագործակցել ենք ու շարունակելու ենք համագործակցել հայկական կողմի հետ ամենաբարձր մակարդակով»-ասաց Ա. Գանկինը: Նրա խոսքով' միջազգային ասոցիացիան մասնագիտական կառույց է, որին անդամակցելը Հայաստանի ոստիկանությանն ու հենց երկրին կտա մի շարք նոր հնարավորություններ։ Ա. Գանկինը նշեց, որ կազմակերպությանն անդամակցելը բարձրացնում է ոստիկանության դերն ու նշանակությունը միջազգային ասպարեզում, ամրապնդում է ոստիկանություն-հասարակություն հարաբերությունները:

«Հայաստանը, անդամակցելով կազմակերպությանը, մյուս անդամների հետ կարող է համագործակցել, ամուր կապեր հաստատել եւ օգնել մեր հայրենակիցներին նույնիսկ այն երկրներում, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ»,-ասաց հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը։

Նշենք, որ կազմակերպությանն անդամակցում են 62 երկրների ոստիկանական ասոցիացիաներ։

Հայերեն

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով