Հայաստանը վերականգնվող էներգետիկայի տեսակյունից առաջատար է տարածաշրջանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) ոլորտում ներուժի եւ հեռանկարների տեսանկյունից պատկերը Հայաստանում բավական լավն է'համեմատած հարեւան երկրների հետ»,- այս դիտարկմամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը' փաստելով, որ այդ տեսանկյունից Հայաստանը բավակականին բարենպաստ օրենսդրական դաշտ ունի եւ խրախուսվող քաղաքականություն է վարում: «Ոլորտում դեռ շատ անելիքներ ունենք, հեռանկարները շատ հուսադրող են, բայցեւ արդեն շոշափելի ձեռքբերումներ ենք արձանագրել»,-նշեց նա' որպես խոսուն օրինակ հիշեցնելով, որ 2003-2004 թթ-ից մինչ այժմ հանրապետությունում 130 փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա է տրվել: «Սա շատ գրավիչ ցուցանիշ է»,-նկատեց Թ. Բաբայանը:

Բանախոսը նշեց նաեւ ՀՀ-ի ունեցած մեծ ռեսուրսներն այլ բնագավառներում, ինչպես արեւը, քամին, երկրաջերմային էներգետիկան: «Այսինքն' մենք չունենք բացառապես հանածո պաշարներ, բայց հարուստ ենք վերականգնվող էներգետիկայի համար շատ լուրջ ներուժով»,-ասաց նա:

Ինչպես նշեց հիմնադրամի ՎԷ ծրագրի համակարգող Արայիկ Մարջանյանը, մինչեւ վերջերս Հայաստանը բացարձակ առաջատար էր տարածաշրջանում, իսկ հիմա որոշ առումներով մի փոքր զիջում է Թուրքիային: «Փոքր հիդրոկայանների ցուցանիշով բացարձակ առաջատար ենք տարածաշրջանում, մի քիչ հետ ենք հողմային եւ արեգակնային ֆոտովոլտայիկ էներգետիկայի համակարգում, բայց կարծես թե ամեն ինչ շտկելի է»,-փաստեց Ա. Մարջանյանը:

Ընդգծելով, որ ՀՀ-ի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հիդրոկայաններից եւ վերականգնվող ռեսուրսներից ստացվող էներգիան 32 տոկոս է կազմում, բանախոսները հավատացրեցին, որ սա բավականին բարձր ցուցանիշ է համարվում:

Մասնագետների ներկայացմամբ' այս դաշտում երկու մոտեցում է հնարավոր. առաջին դեպքում մեծ ՀԷԿ-երն էլ են հաշվվում վերականգնվող աղբյուրներ, այս պարագայում էներգիայի 35 տոկոսը կարելի է սպառել վերականգնվող աղբյուրներից: «Բայց հիմա Եվրոպայում մեծ ՀԷԿ-երը չեն հաշվվում ՎԷ-ի շարքում, եւ դիտարկվում են երկրորդ մոտեցմամբ. միայն փոքր հզորությունների հիդրոկայաններով»,-բացատրեց Ա. Մարջանյանը' մեկնաբանելով, որ այս դեպքում ցուցանիշը զգալիորեն նվազում է: «Այս պարագայում, եթե ամբողջ էներգետիկ համակարգում այդ ցուցանիշը Հայաստանում հասնի 10 տոկոսի, շատ բարձր արդյունք կլինի»,-ասաց Թ. Բաբայանը' նշելով, որ ներկայում ՀՀ-ում փոքր ՀԷԿ-երը էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքի մոտավորապես 5 տոկոսն են ապահովում, ինչը բացառիկ ցուցանիշ է եւ շնորհավորանքի արժանի:

Բանախոսները բացատրեցին նաեւ, որ ասելով էներգետիկա'նկատի է առնվում ոչ միայն էլեկտրական էներգիան, այլ նաեւ ջերմությունն ու տրանսպորտը. այս երեք մեծ ասպարեզների հանրույթն է արդի ձեւակերպումով կոչվում էներգետիկա, քանի որ այս երեք դեպքերում էլ այրվում է որոշակի տիպի վառելիք, եւ սովորաբար դա հանածո վառելիք է: «Վերականգնվող էներգետիկան խոսք ունի ասելու այս երեք բնագավառներում»,-հայտարարեցին նրանք:

Հայերեն

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է