Փաստ մեկնաբանությամբ

ԼՂՀ ՊԲ. «Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել»

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ ՊԲ. «Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների' Կազանում կայանալիք հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվություն է տարածել, թե իբր երեկ Աղդամի ուղղությունից հայկական կողմից արձակված կրակոցի հետեւանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինվոր:

«ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Ըստ նրա' ադրբեջանական բանակում հատկապես վերջերս հաճախ են ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով միջադեպեր գրանցվում. բացառված չէ, որ սա էլ նման մի միջադեպ եղած լինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում