Ստամբուլի Որդվոց Որոտման հայկական եկեղեցու վերականգնմամ աշխատանքները մոտենում են ավարտին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական Որդվոց Որոտման եկեղեցու վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին: Այն գտնվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի դիմաց եւ համարվում է երեք գլխավոր տաճարներից մեկը: Դրանցից Սուրբ Խաչն անմիջականորեն ենթարկվում է Սուրբ Էջմիածնին, Մարիամ Աստվածածին եկեղեցին' Երուսաղեմի հայկական պատրիարքարանին, իսկ Որդվոց Որոտմանը' Պոլսո աթոռանիստ մայր եկեղեցու խորհրդին: Եկեղեցին այժմ վերականգնվում է «Ստամբուլը 2010-ի Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում' պետության աջակցությամբ: Վերականգնման ծախսերի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, իսկ մնացած 30-ը' Քումքափըի հայկական եկեղեցու հիմնադրամը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը' արդեն երկար ժամանակ է, ինչ եկեղեցին անբարվոք վիճակում էր գտնվում: «Թուրքիայի հայ համայնքի հնարավորությունները բավարար չէին այն վերանորոգելու համար: Վերջին 15-20 տարիների ընթացքում այս հարցը միշտ եղել է համայնքի օրակարգում»,- ասաց նա:

Արա Գոչունյանը որոշ վերապահումով է մոտենում եկեղեցու վերանորոգմանը, քանի որ խոսակցություններ կան' կառույցի սեփականության իրավունքի հետ կապված: «Եթե երաշխավորվի, որ այն մնալու է համայնքի ենթակայության ներքո, ապա ամեն ինչ հստակ կլինի: Այս հարցում առկա են մտավախություններ»,- ասաց նա: Ա. Գոչունյանի խոսքով' եկեղեցու վերանորոգումն իշխանությունների եւ հայ համայնքի միջեւ երկխոսության տեսակետից դրական է: «Հուսով ենք, որ դա բացասական ազդեցություն չի ունենա եկեղեցու սեփականության վրա»,- նշեց «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը:

Վերջինս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եկեղեցին չի գտնվում Ստամբուլի հայաբնակ թաղամասերում:

Արա Գոչունյանի խոսքով' եկեղեցու կառուցման աշխատանքներին մշտապես հետեւել են կառավարության ներկայացուցիչները. ակնկալվում է, որ բացման արարողությունը տեղի կունենա պետական ապարատի ներկայացուցիչների մասնակցությամբ: Թուրքական որոշ ԶԼՄ-ներ նշել են նաեւ, որ բացմանը հնարավոր է մասնակցի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Նշենք, որ Որդվոց Որոտմանը կառուցվել է 19-րդ դարասկզբին' Պոլսահայ հայտնի ճարտարապետ Գրիգոր Ամիրա Պալյանի կողմից: Եկեղեցու շինարարական աշխատանքների ղեկավարն է ճարտարապետ Գեւորգ Քարագյոզյանը: Նախատեսվում է, որ եկեղեցին վերաբացվելուց հետո օգտագործվելու է նաեւ մշակութային միջոցառումներ անցկացնելու նպատակով' չկորցնելով սրբավայր լինելու նշանակությունը:

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ