Փաստ մեկնաբանությամբ

Ն. Զոհրաբյան. «ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովը Հայաստանի համար լեգիտիմություն չունի»

1 րոպեի ընթերցում

Ն. Զոհրաբյան. «ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովը Հայաստանի համար լեգիտիմություն  չունի»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած հայկական պատվիրակության հայտարարություններին, որ չի մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին, երեկ, այդուհանդերձ, այդ ենթահանձնաժողովը նիստ է գումարել: Ինչպես Ստրասբուրգից «Արմենպրես»-ին հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հայկական կողմի համար այդ ենթահանձնաժողովի աշխատանքը բացարձակապես անընդունելի է եւ լեգիտիմություն չունի: «Մեր տեսակետը մնում է անփոփոխ. անկախ նրանից, թե ովքեր են մասնակցել այդ նիստին, եւ ինչ որոշումներ կընդունի այդ ենթահանձնաժողովը, մեզ համար այն անընդունելի է: Եվ ակնհայտ է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները ԵԽԽՎ թուրք նախագահի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի վարձկան եվրոպացի պատգամավորների հետ մեկտեղ ամեն կերպ փորձում են անպայմանորեն հայկական պատվիրակությանը ներքաշել այդ ենթահանձնաժողովի աշխատանքների մեջ»,-շեշտեց պատգամավորը: Ըստ նրա' հայկական պատվիրակության դիրքորոշումը ճիշտ է . «նման ենթահանձնաժողովի ոչ մի որոշում եւ եզրակացություն մեզ համար չի կարող ընդունելի լինել»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում