Փաստ մեկնաբանությամբ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը դեմ է արտահայտվել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների սկսմանը

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը դեմ է արտահայտվել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների սկսմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում աշխատանքներն է շարունակում Եվրոպայի խորհրդի խորհրադարանական վերաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Ինչպես Ստրաստբուրգից «Արմենպրես»-ին հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, այս նստաշրջանում ԵԽԽՎ ղեկավարությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթհանձնաժողովի այսպես կոչված «նախագահը» հայտարարել էին, որ այսօր տեղի է ունենալու ենթահանձնաժողովի նիստ: Այսօր առավոտյան լիագումար նիստի ընթացքում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ, կրկին ներկայացնելով հայկական պատվիրակության հիմնավորումները, ըստ որոնց' նպատակահարմար չէ ԵԽԽՎ-ի շրջանակներում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները սկսելը, հայտարարել է, որ հայկական պատվիրակության որեւէ անդամ չի մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին:

Դ. Հարությունյանը հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը չի պատասխանի ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներին, ստին եւ կեղծիքին, եւ սա կլինի հայկական պատվիրակության կողմից բարի կամքի դրսեւորում: Նա առաջարկել է ադրբեջանական պատվիրակությանը նույնկերպ վարվել եւ ձեռնպահ մնալ նման պահվածքից: «Ես կարծում եմ, որ վեհաժողովի բազմաթիվ պատգամավորներ դա դրական ընդունեցին: Բնականաբար, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը շատ հիստերիկ արձագանքեց: Նա կոչ արեց Եվրախորհրդին պահանջել, որ հանձնաժողովը աշխատի, եւ հայկական պատվիրակությանը մեղադրեց ապակառուցողական մոտեցման մեջ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Նշենք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում Մոնիտորինգի հանձնաժողովը կներկայացնի ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պատրավորությունների վերաբերյալ զեկույցի հակիրճ տարբերակը, որը շրջանառության մեջ կդրվի սեպտեմբերին: Հիշեցնենք, որ Ստրասբուրգում ելույթով հանդես կգա Հայաստանի Հանրապետությանն նախագահ Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում