Թեթեւ արդյունաբերության ոլորտում Հայաստանը համեմատական առավելություններ ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայում փորձում է թեթեւ արդյունաբերության ոլորտում միջազգային ասպարեզում մեծացնել իր դերակատարությունը' ձգտելով վերականգնել խորհրդային ժամանակահատվածի արտադրական ծավալները: Այս մասին այսօր լրգարղոների հետ զրույցում նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը' ավելացնելով, որ ոլորտում գործող ձեռնարկություններն այսօր սկսել են մեծացնել իրենց արտադրական ծավալները: «Բացի այդ, բացվել են նաեւ նոր ձեռնարկություններ, ինչը խոսում է նրա մասին, որ հնարավոր է գտնել միջոցներ' խնդիրը լուծելու համար: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի համաշխարհային շուկայում փնտրենք այնպիսի հատվածներ, ոտեղ կարող ենք լինել մրցունակ: Այս առումով պետության դերը մեծ է, քանի որ նախեւառաջ կառավարությունը պետք է տեղական արտադրողների համար ապահովի արտահանման' իդեալականին մոտ պայմաններ»,- ընդգծեց Տ. Դավթյանը' հավելելով, որ այս ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Կատարվում են քայլեր' գործարար մթնոլորտի բարելավման, արտահանման ընթացակարգերի, ներդրումային մթնոլրտի հեշտացման, հարկային արտոնությունների տրամադրման ուղղությամբ եւ այլն:

Ըստ նախարարի' թեթեւ արդյունաբերության ոլորտում Հայաստանը համեմատական առավելություններ ունի :»Մենք ունենք առեւտրային բավականին լավ ռեժիմներ: Մեր երկրի իրացման հիմնական շուկան Եվրոպան է, ԱՊՀ-ն, ԱՄՆ-ը: Շատ երկրներ, որոնք միջազգային ասպարեզում հանդիսանում են մեր մրցակիցները այստեղ, նման բարենպաստ առեւտրային ռեժիմներ չունեն: Սա եւս մեկ հնարավորություն է' օտարերկրյա ընկերություններին ներգրավելլու հայաստանյան տնտեսություն»,- ասաց Տ. Դավթյանը:

Նրա կարծիքով' թեթեւ արդյունաբերության ոլորտում այսօր զգացվում է ֆինանսական ռեսուրսների պակասություն: «Բայց այս ոլորտն այն ոլորտն է, որտեղ փոքր ներդրումներով հնարավոր է արտադրության վերազինում իրականացնել, նոր աշխատատեղեր ապահովել: Ուստի ոլորտը զարգացնելու մեծ հնարավորություններ կան»,- նկատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին