Փաստ մեկնաբանությամբ

ԼՂՀ իշխանությունները նոր հարցազրույցներ են տալու միջազգային պարբերականներին` չնայած Ադրբեջանի հիստերիկ պահվածքին

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ իշխանությունները նոր հարցազրույցներ են տալու միջազգային պարբերականներին` չնայած Ադրբեջանի հիստերիկ պահվածքին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը' ռուսական «Վոյեննիյ դիպլոմատ» ամսագրին, Ադրբեջանի արտգործնախարարության «զայրույթն» է առաջացրել, ինչի արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալ ՌԴ-ի ԱԳՆ-ից:

«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանալով այս լուրը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը փաստեց, որ ոչ միայն Արցախի նախագահի, այլեւ ցանկացած քաղաքագետի կամ պաշտոնյայի հարցազրույց բերում է նրան, որ Ադրբեջանում սկսում է հիստերիկ պահվածք դրսեւորվել: «Սա ցույց է տալիս ադրբեջանական ժողովրդի եւ հասարակության բարոյահոգեբանական իրավիճակը եւ այն բարդույթը, որը նա զգում է Արցախի Հանրապետության նկատմամբ: ԼՂՀ-ի ներկայացուցչի ցանկացած հարցազրույց, ելույթ, յուրաքանչյուր իրադարձություն' անգամ մարդասիրական բնույթի, Ադրբեջանին ագրեսիվ, հիստերիկ իրավիճակի մեջ է գցում: Մենք դրան սովոր ենք եւ շարունակելու ենք մեր քաղաքականությունը: Առաջիկայում լինելու են այլ հարցազրույցներ' ԼՂՀ նախագահի եւ այլ պաշտոնյաների, տարբեր միջազգային պարբերականներում»,- ընդգծեց Դ. Բաբայանը:

Նրա խոսքով' Ադրբեջանն ինչքան էլ նյարդային պատասխան տա նման գործողություններին, «միեւնույն է, ԼՂՀ-ի համար դա որեւէ լուրջ դերակատարություն չի ունենալու»:

Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» էր հայտնվել նաեւ ռուսական մեկ այլ լրատվամիջոցի' «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրի տեղակալը, ով այցելել էր Արցախ եւ հարցազրույցներ կազմակերպել տեղի իշխանությունների' նախագահ Բ. Սահակայնի, Ստեփանակերտի քաղաքապետի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում