Փաստ մեկնաբանությամբ

Հ. Պողոսյան. «Կառավարության որոշումը պետք է կատարվի. Մինասի որմնանկարները կտեղափոխվեն»

1 րոպեի ընթերցում

Հ. Պողոսյան. «Կառավարության որոշումը պետք է կատարվի. Մինասի որմնանկարները կտեղափոխվեն»

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է կատարվի. Մինասի որմնանկարները կտեղափոխվեն: Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այդ որոշման հետ կապված բողոքներին, ըստ որոնց' դրանք պետք է մնան Գյումրիում, այսօր հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը' շեշտելով, որ նախարարությունում լույսը բացվում է որմնանկարների հարցով: «Միգուցե դա բավականին ուրախալի է, որ հասարակության ուշադրությունն այդ գործընթացների վրա է, բայց մյուս կողմից էլ կա ՀՀ կառավարության որոշում, որը հստակ է»,- ասաց նախարարը' հիշեցնելով, որ մասնավոր կազմակերպությունն արդեն ներդրումը կատարել է այդ որմնանկարների տեղափոխման հարցով, այլընտրանքային տարբերակ մինչ օրս չի առաջարկվել:

Հիշեցնենք, որ համաձայն կառավարության որոշման' Գյումրիից Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները պետք է տեղափոխվեն «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալ: Հուլիսի 15-ից հետո որմնանկարները կտեղափոխվեն նախանշված վայրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում